ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աղոթիր առանց բառերի

 Աղոթիր առանց բառերի
31.05.2024 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիս 31

Տե՛ր, աղաչում եմ, լսի՜ր մեզ:
Լսի՛ր, Ես պատասխանում եմ: Ավելի շատ ժամանակ հատկացրու աղոթքին: Աղոթքը շատ տեսակներ ունի, սակայն այն ինչ տեսակի էլ, որ լինի` օղակն է, որ մարդու հոգին, սիրտն ու միտքը կապում է Աստծուն:
Այնպես որ, եթե անգամ աղոթքը հավատավոր մի հայացք է, սիրո մի նայվածք կամ` բառ, կամ պարզ վստահություն` գեղեցիկ կեցվածքի, եթե անգամ մի որևէ խնդրանք չպարունակի իր մեջ, դարձյալ անհրաժեշտ ամեն ինչ ձեռք կբերի ու կապահովի աղոթողին:
Որովհետև հոգին, որ շաղկապված է Աստծուն ու միացած Նրան, ստանում է Նրա միջոցով ամեն բան:
Հոգին էլ, մարդկային կերպարանքի մեջ լինելով, կարիք ունի այն բաների, որոնք պատկանում են իր բնակարան-մարմնին:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ